Դեռ չի կարելի հայտարարել, որ հարգվում են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի և հումանիտար դադարների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ցավոք, դրանք կողմերի կողմից չեն հարգվում։ Ռուսաստանն արել է և անում է հնարավոր ամեն ինչ, որ առկա իրավիճակը մտցվի քաղաքական և դիվանագիտական կարգավորման հիմնական հոսք։ Մենք դեռ համոզված ենք, որ այս խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»,-ասել է Պեսկովը։