12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իրանը, ինչպես արդեն նախապես մի քանի նախազգուշացրել էր, կարձագանքի Ադրբեջանի զինված ուժերի կողմից իր սահմանային տարածքների հրթիռակոծմանը:
Իրանական Azariha-ի թելեգրամյան ալիքը ցույց է տվել Իրանի սահմանի երկայնքով ադրբեջանական զորքերի գործողությունների պատճառով իսլամական հանրապետության սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տների ավերումը:
«Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն Բաքվի ուժերը տեղակայվել են արեւելք-արեւմուտք ուղղությամբ: Մյուս կողմից, ադրբեջանցիներն անօդաչու թռչող սարքեր են ուղարկում Իրան եւ Իրանի սահմանին տեղակայել է ահաբեկիչներ: Ժամանակը չէ՞, որ իրանական բանակը հայտարարի Լեռնային Ղարաբաղի խորքում բուֆերային գոտու մասին», - գրում է իրանական թելեգրամյան ալիքը: