կարևոր
2254 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-22 13:12

Պետդումայում չեն բացառել, որ ՌԴ-ն դեսանտային գործողություն կիրականցնի Արցախում

Պետդումայում չեն բացառել, որ ՌԴ-ն դեսանտային գործողություն կիրականցնի Արցախում

Հենց Ադրբեջանը եւ Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռեվանշի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման եւ համերկրացիների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ու հավելել՝ այդ 2 պետություններին պետք է հիշեցնել, թե որ երկիրն է առաջատարը հետխորհրդային տարածքում:

Զատուլինի խոսքով՝ նա վստահ չէ, թե ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն նշել է մի քանի ենթադրյալ տարբերակներ, որոնց թվում է դեսանտային գործողությունը Հայաստանում: Պատգամավորը նշել է, որ անգամ պետք է հստակ բացատրեն Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր եւ միջոցներ ուղարկվեն Հայաստան:

«Սա պարտադրված որոշում է, քանի որ խոսքը Կովկասում գրոհայինների տարածման մասին է, որից կտուժեն ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Վրաստանը, ե՛ւ մյուս բոլորը»,- ասել է Զատուլինը: Նա նաեւ համաձայնվել է Հայաստանի վարչապետի այն կարծիքի հետ, որ Ադրբեջանի գործողությունների պատճառով հակամարտությունը դեռեւս չունի դիվանագիտական լուծում: