192 դիտում, 2020.10.22 11:34

Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդը 58-ամյա տղամարդ է. բոլորն ունեցել են ուղեկցող հիվանդություններ

Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդը 58-ամյա տղամարդ է. բոլորն ունեցել են ուղեկցող հիվանդություններ

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 66 (կին), 81 (կին), 69 (տղամարդ), 73 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 69 (տղամարդ), 70 (կին), 60 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 327 է: