կարևոր
2026 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-22 01:57

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 21-ին՝ ժամը 21:20-ին, ահազանգ է ստացել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «BMW» (վարորդ՝ Լևոն Խ․, ծնված 2003 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը: 

Փրկարարները ուղևոր Արթուր Վ․-ին (ծնված 2004 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա․Վ․-ն (ծնված 2004 թ․), Սարգիս Գ․-ն (ծնված 2003 թ.) հոսպիտալացվել են Էջմիածնի , որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: