կարևոր
1560 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-21 23:30

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2020 թվականի համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ Այս մասին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Նշեմ, որ ընթացքում նմանատիմ փոքր դրամահավաքներ են կազմակերպվելու, և հեռուստամարաթոնի ժամանակ կամփոփենք թե այդ արդյունքները, թե այդ օրը հավաքված գումարները։ Վստահ եմ, որ մենք պետք է այնքան գումար հավաքենք, ինչքան հավաքել են այս կարճաժամկետ դրամահավաքի ընթացքում»,- ասաց Արշամյանը։