29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀՀ և Արցախի նախագահների հանդիպմանը գրել է․
«Ցանկացած հանդիպում, որը կարող է նպաստել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն` մենք ողջունում ենք։
Հիշեցնեմ՝ օրեր առաջ հրապարակած 16 կուսակցությունների առաջարկը միտված էր հենց նման հանդիպումների համար լավագույն ձևաչափի և շահագրգիռ քննարկումների միջոցով իրավիճակում բեկում մտցնելու համար անհրաժեշտ մեխանիզմի մշակմանը։
Հիմա էլ կրկնում եմ պատերազմի առաջին օրից մեր կողմից հնչող կոչը՝ իրական համախմբումը և ողջ հայ ժողովրդի ներուժի արդյունավետ օգտագործումը կենսական անհրաժեշտություն է»։