18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Կառավարությունը ժամանակավորպես արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:
Արգելքն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 31-ից: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախեւառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիան բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին:
Ինչպես նաեւ այս արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: Այսպիսով կանխարգելվում է նաեւ Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան: