կարևոր
1640 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-21 17:28

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության վաստակյալ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։

Ինչպես տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին և ստեղծված իրավիճակին։