27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ռազմական իրավիճակով պայմանավորված, Արցախում ռոմինգին միանալիս հոկտեմբերի 21-ից ժամը 18։00-ից կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom, ինչպես նաև տեղական զանգերի համար։ Այս մասին հայտնում են Ucom ընկերությունից:
Ավելին, ֆիզիկական անձանց համար Հայաստանից դեպի Արցախ զանգերի և կարճ հաղորդագրությունների համար նույնպես կգործի 0 դրամ հատուկ սակագինը։
Նշենք, որ Արցախում Ucom հեռախոսահամարից օգտվելու համար մինչև Հայաստանից մեկնելն անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգ ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հեռախոսի էկրանին հայտնված հրահանգներին: Ռռոմինգի ակտիվացումն անվճար է:
Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։