«Արյունոտ լվացք` Տորոնտոյում»: Տարբեր ազգերի նկարիչներ միացել են հայ արվեստագետների՝ թուրքական ագրեսիան կանգնեցնելու կոչին:
Այս ակցիայով հայերը փորձել են ցույց տալ այն պատկերը, որը ստեղծվում է Արցախում՝ ռմբակոծություններից հետո: Ակցիան ուղեկցվել է նաեւ տարբեր ազգերի երգիչների կենդանի կատարումներով:
Վանկարկումներ չեն եղել, պահանջները, այդ թվում՝ Արցախի ճանաչումը, ներկայացրել են պաստառների միջոցով: