23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Հոկտեմբերի 21-ին գումարված նիստի օրակարգում ընդգրկված է հարկային ոլորտին առնչվող երկու օրենքի նախագիծ:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն՝ պայմանավորված Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով: