Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 63 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 372 628 դեպք է գրանցվել, 4 999-ը՝ վերջին մեկ օրում, 277 608 վարակակիր ապաքինվել է:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: