կարևոր
1142 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-21 03:00

Գեղարքունիքի մարզի դպրոցներն աջակցում են առաջնագծին եւ Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներին

Գեղարքունիքի մարզի դպրոցներն աջակցում են առաջնագծին եւ Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներին

Սեպտեմբերի 27-ից ի վեր, ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմակայելու նպատակով, Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները շարունակում են աջակցել առաջնագծում մարտնչող Հայոց բանակին, ինչպես նաեւ Արցախից ժամանակավորապես Գեղարքունիքի մարզ բնակության տեղափոխված ընտանիքներին: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից:

Արցախին, առաջնագծին եւ Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին օգնելու նպատակով մարզի դպրոցների կողմից ցուցաբերվել է 26 միլիոն 313,3 հազար դրամի ֆինանսական աջակցություն:

Իսկ Գավառի թիվ 2 եւ թիվ 8 միջնակարգ դպրոցների մանկավարժները եւ դպրոցականները Արցախին օգնելու նպատակով գումար են փոխանցել նաև «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամին»: Այդ միջոցները եւս ուղղվել են վերոնշյալ նպատակին:

Մի շարք դպրոցներ առաջնագծին օգնել են նաեւ սննդով ու առաջին անհրաժեշտության պարագաներով: