1791 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-21 00:32

Համացանցում շրջանառվող տեղեկությունը, թե 170 հայ զինծառայողների խումբ է գտնվել, չի համապատասխանում իրականությանը

Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են.

«Հարգելի քաղաքացիներ,

Համացանցում շրջանառվող տեղեկությունը, թե 170 հայ զինծառայողների խումբ է գտնվել, չի համապատասխանում իրականությանը։

Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով թեմային, նշեց, որ տարբեր շրջաններից ինչպես երեկ, այնպես էլ այսօր առանձին խմբեր կամ անհատ զինծառայողներ դուրս են եկել, բայց նման մեծ խմբավորման մասին խոսք գնալ չի կարող»: