ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում հանդիպել են օրեր առաջ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու կոչով հանդես եկած քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Փակ հանդիպումից հետո Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ շատ հարցեր են քննարկվել՝ դիրքորոշումն ու անելիքները հստակեցնելու համար: Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ դիվանագիտական եւ ռազմական ճակատում բեկում մտցնելու պահն է:
Այսօր Դաշնակցության Գերագույն մարմնի գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ:
Հիշեցնենք, որ արտախորհրդարանական մի շարք ուժերի ներկայացուցիչներ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, եւ ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության շենքում հանդիպումներ են ունեցել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել ընթացիկ իրավիճակն ու անելիքները: