16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ: Այս մասին ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել:
«Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով։
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները: Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ։