կարևոր
1360 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-20 16:54

Իրանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել

Իրանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել

Իրանում՝ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին հայտնել է նահանգապետ Ալի Ամիրին:

Նա նշել է, որ միջադեպը պատահել է Գարա Գոչ գյուղում: Նրա խոսքով՝ դրա արդյունքում կորուստներ չկան: Ռազմական փորձագետները հետաքննում են՝ պարզելու,  թե անօդաչու թռչող սարքը որ կողմին է պատկանում և թե որտեղից է այն օդ բարձրացել:

Նշվում է նաև, որ ԼՂ կոնֆլիկտի սրումից ի վեր շուրջ 60 արկ է հայտնվել Խոդա Աֆարինում:

 Ավելի վաղպաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էրոր հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հասնի Իրան