կարևոր
1655 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-20 16:46

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու  հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային  ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել  խաղաղ բնակչության վրա։

Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում:
Մոտակայքում ռազմական  որևէ օբյեկտ չկա: 

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն: 

Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը: 

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մեր հայրենակիցներին.

Տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել  911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին: