կարևոր
464 դիտում, 7 ամիս առաջ - 2020-10-20 13:26

1194 դեպք. Վրաստանում կորոնավիրուսի հոկտեմբերի 20-ի տվյալները

1194 դեպք. Վրաստանում կորոնավիրուսի հոկտեմբերի 20-ի տվյալները

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հոկտեմբերի 20-ի դրությամբ հասել է 19857-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 1194 դեպք: Հոկտեմբերի կեսերից ի վեր օրվա գրանցված դեպքերը հիմնականում քառանիշ թվեր են: Տեղեկությունը հրապարակված է stopcov կայքում:

Դեպքերից 425-ը հաստատվել է մայրաքաղաքում, 193-ը՝ Աջարիայում, 372-ը՝ Իմերեթիում, 9 դեպք արձանագրվել է Սամցխե Ջավախքում:

Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 15 մահ: Մահացածների ընդհանուր քանակը հասել է 158-ի: Մեկ օրում ապաքինվել է 328 պացիենտ, ընդհանուր՝  8 666: