29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու քիչ առաջ Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։
168․am-ը փորձել է լուրը ճշտել վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանից:
«Ես նման տեղեկություն չունեմ»,-ի պատասխան մեր հարցի՝ ասաց վարչապետի մամլո խոսնակը: