328 դիտում, 2020.10.20 12:48

Առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակի պաշարը համալրվել է

Առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակի պաշարը համալրվել է

ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են․

«Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, ովքեր արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն` առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար:

Մեր կամավորների պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ` հնարավոր դարձավ շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը: Տեղեկացնում ենք, որ այս պահին դրա կարիքը այլևս չկա:

Կրկին շնորհակալ ենք մեր կոչերին հետևողական լինելու և մշտապես աջակցելու համար»: