23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ որոշում կայացրեց «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումն արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով տրամադրել ավելի քան 49 մլն ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը նշեց, որ փոփոխությունները լինելու են, մասնավորապես՝ կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար:
«Երևան համայնքի 2020 թվականի բյուջեով՝ «Կայանատեղիների կառուցում և վերակառուցում» ծրագրի շրջանակում, առաջարկվում է նախատեսել 49 մլն 201 հազար 700 դրամ»,- նշեց Ներսեսյանը:
Երևան քաղաքի ֆինանսավարկային տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենք նախագծին դրական եզրակացություն են տվել:
Քվեարկության համար գրանցվեց 35 ավագանու անդամ, և որոշումն ընդունվեց միաձայն: