կարևոր
1893 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-20 12:04

Արցախ է տարվել Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Այսօր` ժամը 10։00-ին, այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ` գնդերեցների մասնակցությամբ, օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց Բանակը՝ ի նպաստ խաղաղության և Հայոց Հաղթանակի»,-գրել է նա: