596 դիտում, 2020.10.20 09:04

Ինչ ներքին հարցեր է փորձում լուծել ալիևյան կլանը․ «Փաստ»

Ինչ ներքին հարցեր է փորձում լուծել ալիևյան կլանը․ «Փաստ»

«Արցախի խնդիրը թշնամական պետության ղեկավարի համար միայն իշխանություն պահելու հարցը չէ, որ կարող է լուծել, թեպետ Ալիևի առաջնահերթ մոտիվացիան, իհարկե, հենց իշխանություն պահելն է: Այս կարծիքին է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, որի կարծիքով, իր սանձազերծած պատերազմով ալիևյան կլանը լուծում է նաև մի շարք այլ խնդիրներ: «Օրինակ՝ առաջնագիծ տանելով թալիշներին, ավարներին, լեզգիներին՝ Ալիևն ազատվում է ազգային փոքրամասնություններից: Եվ այդ շրջանակում իրենք բավականին զոհեր ունեն, ինչը ենթադրում է, որ այդ համայնքները բնաջնջվում են «լեգիտիմ ճանապարհով»:

Զուգահեռ պետք է արձանագրել, որ Հայաստանի և Արցախի դեմ ուղղված ռազմական գործողությունն իր առջև խնդիր ունի բնաջնջել Արցախի հայ ազգաբնակչությանը, ինչը երկար պատմական արմատներ ունեցող գործընթացի հերթական դրսևորումն է: Այսինքն՝ հայկական էլեմենտի բնաջնջումը, ըստ իրենց, խնդիր է լուծելու պանթուրքիստական աշխարհի իրացվելիության տեսանկյունից:

Մյուս կողմից էլ սա Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում անկայունության գոտիներ ստեղծելու և այդ անկայունությունն արտահանելու հարմար իրավիճակ է: Նկատի ունենանք, որ կա տեղեկատվություն, ըստ որի՝ ահաբեկչական որոշ խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից, արդեն հայտնվել են Ռուսաստանի թե՛ հյուսիսկովկասյան տարածաշրջանում, թե՛ շատ ավելի խորը հատվածներում:

Այսինքն՝ թիրախը նաև Ռուսաստանի շուրջ անկայունության շրջանակն է, որն ինչ-որ փուլից հետո կտեղավորվի կամ կփոխադրվի արդեն Ռուսաստանի բուն տարածք»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: