564 դիտում, 2020.10.20 02:53

Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման բանաձևը

Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման բանաձևը

Ֆրանսայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 19-ին միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը։

«Պատերազմական իրավիճակը նկարագրելուց և 2014 թվականից ի վեր Հադրութ-Վիեն կապը հաստատելուց հետո համայնքային խորհուրդը ևս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունը այս հակամարտության պատճառով տուժած խաղաղ բնակչությանը և դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի  Հանրապետությունը:

Խորհրդի ընթացքում ընդունվել է նաև հատկացնել 5000 եվրո դրամական օգնություն պատերազմի հետևանքով տարհանված բնակչության համար»,- գրել է Սաքունցը։