կարևոր
2058 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-20 00:33

Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատում ԼՂ անկախությունը ճանաչելու առաջարկ կներկայացնի

Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատում ԼՂ անկախությունը ճանաչելու առաջարկ կներկայացնի

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կներկայացնի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու առաջարկ: Այս մասին Վալերի Բուայեն գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում:

Նա գրել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողություններին դիմակայելը նշանակում է նաև հանդես գալ Եվրոպայում թուրքական իսլամի տարածման դեմ:

«Այս շաբաթ ես Սենատին տեքստ կներկայացնեմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ»,- գրել է Բուայեն:

Հոկտեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը: