494 դիտում, 2020.10.19 21:18

Կանադայի արտգործնախարարը նորից կոչ է արել երրորդ երկրներին՝ չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը

Կանադայի արտգործնախարարը նորից կոչ է արել երրորդ երկրներին՝ չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը

Կանադայի արտգործնախարարը նորից կոչ է արել երրորդ երկրներին՝ չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը եւ աջակցել հրադադարի վերահսկման մեխանիզմի ներդրմանը: Այս մասին Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը գրել է Թվիթերում՝ Հայաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցից հետո:

Այդ զրույցի ընթացքում՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակում կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը հնարավոր է հակազդել բացառապես միջազգային հանրության վճռական եւ գործուն ջանքերի միջոցով: