18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Կանադայի արտգործնախարարը նորից կոչ է արել երրորդ երկրներին՝ չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը եւ աջակցել հրադադարի վերահսկման մեխանիզմի ներդրմանը: Այս մասին Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը գրել է Թվիթերում՝ Հայաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցից հետո:
Այդ զրույցի ընթացքում՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակում կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը հնարավոր է հակազդել բացառապես միջազգային հանրության վճռական եւ գործուն ջանքերի միջոցով: