24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան եւ Մալթան արգելափակել են Թուրքիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները անօրինական ներգաղթի դեմ վախի եւ տնտեսական պատճառներով, գրում է Greek City Times-ը:
Գագաթաժողովին Հունաստանին աջակցել են Ֆրանսիան, Ավստրիան եւ Սլովենիան:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախորդ գագաթաժողովի ժամանակ ասել է. «Պարզ է, որ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեր եվրոպացի գործընկերներին բացատրենք, թե ինչու է այդ հարցը կարեւոր ոչ միայն Հունաստանի եւ Կիպրոսի համար, այն նաեւ Եվրոպայի եւ Արեւելյան Միջերկրական ծովում աշխարհաքաղաքական կայունության համար: Կարծում եմ՝ ամեն հանդիպումից հետո այդ ուղղությամբ պետք է երկար աշխատանք տանել»:
Նա կրկին նշել է, որ դեկտեմբերը վերջնաժամեկտն է, որպեսզի Եվրոպան որոշում կայացվի այն դեպքում, եթե Թուրքիան շարունակի միակողմանի կարգով խախտել միջազգային իրավունքը:
Հունական կողմը առաջարկել է նաեւ Թուրքիային զենքի վաճառքի էմբարգո սահմանել, որն արդյունքում չի մտել նախորդ եզրակացությունների տեքստում: