08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կարծիքով` միջազգային կառույցների և կազմակերպությունների հայտարարությունները Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արդյունք չեն տալիս, հստակ գործողություններ են անհրաժեշտ: Այս մասին Բեգլարյանն հայտնել է հոկտեմբերի 19-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:
«Ես հայտարարություններին այլևս չեմ նայում և որպես Արցախի Հանրապետության քաղաքի, և որպես Մարդու իրավունքների պաշտպան, և որպես շատ-շատ իրավունքներից զրկված բազմաթիվ մարդկանց հարազատ, ընկեր, ազգական: Ես սպասում են գործնական քայլերի: Այդ հայտարարություններն արդյունք չեն տալիս»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը:
Ըստ նրա` միջազգային կառույցները պետք է հստակ գործողություններ իրականացնեն` կազմակերպեն այցելություններ, արձանագրումներ կազմեն, պատժամիջոցներ կիրառեն:
«Այլ ձևեր մտածեք, հանեք ձեր կազմից այն պետություններին, որոնք դիտավորյալ նմանատիպ լայնածավալ հանցագործություններ են կատարում: Կասկածներ ունեք, որ դիտավորյալ չե՞ն կամ հանցագործություններ չե՞ն կատարել, ինքներդ այցելեք և արձանագրեք, ինձ կամ այլ կառույցներին չե՞ք վստահում, միջազգային մեդիաներին չե՞ք վստահում, ուղարկեք փաստահավաք առաքելություններ: Ինչո՞ւ չեք անում»,- ասել է Բեգլարյանը: