252 դիտում, 2020.10.19 20:22

«Աջակցություն Արցախի արդար պայքարին». Թբիլիսիում երթ կանցկացվի

«Աջակցություն Արցախի արդար պայքարին». Թբիլիսիում երթ կանցկացվի

Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ Թբիլիսիում արդեն 2-րդ անգամ Արցախին աջակցության երթ կանցկացվի:

Ֆեյսբուքյան հրավերում կազմակերպությունը գրում է. «Հիշեցնում ենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի hանրապետության վրա։

Անհրաժեշտ է նշել, որ Ադրբեջանին բաց աջակցություն են ցուցաբերում Թուրքիան, Պակիստանը, Սիրիայից և Աֆղանստանից բերված ահաբեկիչները, ինչպես նաև տեխնիկապես ապահովում է Իսրայելը։

Մենք` Թբիլիսիում բնակվող հայերս, այս անգամ Հինգշաբթի օրը, ժամը 16:00-ին հավաքվում ենք «մետրոմշենիում»` Կխվարելիի հրապարակում (կրուգ), որպեսզի աջակցություն ցուցաբերենք Արցախի արդար պայքարին։ Ապա տեղի կունենա խաղաղ երթ դեպի Հավլաբար, որտեղ Նոր Էջմիածին hայ առաքելական սուրբ եկեղեցում կանցկացվի մոմավառություն և կկարդացվի խաղաղության աղոթք»:

Նշվում է, որ ավելի ուշ հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն: