856 դիտում, 2020.10.19 19:40

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում դարձյալ հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում դարձյալ հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում  դարձյալ հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:

ՀՀ վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով և դեռևս հայտնի չէ, թե ինչ հարցեր են ընգրկված հանդիպման օրակարգում:

Հիշեցնենք, որ նույն ձեւաչափով հանդիպում էր կայացել նաեւ հոկտեմբերի 12-ին: Վերջինի ընթացքում քննարկվել էր պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը, կառավարության քայլերը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել էին իրենց առաջարկները: Նախորդ հանդիպման ընթացքում էլ նշվել էր, որ կախված իրավիճակից՝ նմանատիպ հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ: