"Artsakh's Voice Matters" կարգախոսով իմ և Annabelle Lee-ի կողմից կազմակերպված ցույցը տվեց իր առաջին արդյունքները։ 5 ժամից ավելի տևած ցույցի արդյունքում մեզ հաջողվեց հանդիպել ՄԱԿ հայաստանյան ծրագրերի համակարգող Շոմբի Շարփի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Իրինա Սաֆարյանը։
«Ցույցը և հանդիպումը ուներ հատուկ նպատակ՝ ներկայացնել իրավիճակն Արցախում հենց այն մարդկանց կողմից որոնք հասել են Երևան առաջնագծից, նկուղներից, արկերի տակից, բառիս բուն իմաստով սպրդելով Արցախի ռմբակոծվող գյուղերից և քաղքներից, նույնիսկ խոսքիս մեջ ասացի, որ մեջքիս հետևում գտնվող կարմիր պայուսակս միակ բանն է, ինչ կարողացա ինձ հետ վերցնել Երևան գալուց։
Նշեցինք, որ Արցախի տարբեր շրջաններից եկած կանայք ենք, որոնք անմիջական առնչություն ունեն պատերազմի հետ, որոնք իրենց հետևում թողել են հայր, ամուսին, եղբայրներ առաջնագծում և ամեն մեկը իր օրինակով կներկայացնի այն ահաբեկչական գործողություններն, որոնք իրականացվում են Թուրքիա-Ադրբեջան մարդասպան տանդեմի կողմից, ոչ թե լուրերից, այլ հենց անմիջապես մեր ականատեսների կողմից։
Հանդիպման ընթացքում իմ կողմից բարձրացված ու քննարկված հարցերի մասին.
Հարց 1. Ինչու չեք այցելում Արցախ և ձեր գլխամասային գրասենյակին ներկայացնում այնտեղ տեղի ունեցող վայրագությունները, սկսած խաղաղ բնակչության ռմբակոծումից մինչև հաշմանդամ երեխայի սպանություն և գերիների գնդակահարություն։
Պատասխան.
Ես իրավասու եմ ՀՀ տարածքում տեղի ունեցածի համար, Արցախի սահմանները չեն մտնում իմ իրավասության տակ և ըստ այդմ ինձ չի թույլատրվում գնալ Արցախ, հակառակ դեպքում առաջին իսկ հնարավորոթւյան դեպքում կլինեի այնտեղ։
Հարց. 2 Դուք խոսում եք ՀՀ և Արցախի սահմանների մասին այն պարագայում, երբ մենք ակնհայտորեն գործ ունենք ահաբեկչության հետ։ Ինչ սահմանների մասին կարելի է խոսել, եթե 1000-որ անմեղ մարդիկ են մահանում։ Արդյոք սահմաններն են որոշում և կանգ առնում ՄԱԿ-ին իր գլխավոր գործառույթից՝ այն է խաղաղություն հաստատել, կանխել ահաբեկչությունը և պատերազմը։ Չեք կարծում, որ ՄԱԿ վաղուց արդեն սպառել է իրեն և այսօր Արցախի պարագայում նույնպես լուռ մնալով նա վերջնականապես արժեզրկում է իրեն։ Չեք կարծում, որ եթե այսօր էլ լռեք, ապա վաղը ձեր կառույցը մեկ կոպեկ անգամ արժեք չի ունենա։ Արդյոք դրա համար էր ստեղծվել ՄԱԿ-ը։
Պատասխան. Ճիշտ եք ասում։ Լիովին համամիտ եմ ձեզ հետ սահմանները ոչինչ են, եթե մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին։ Ես ձեզ մարդային առումով հասկանում և կարեկցում եմ։ ՄԱԿ հայաստանյան գրասենյակը պատրաստ է առաջարկել իր հումանիտար օգնությունը ՀՀ-ում գտնվող բոլոր արցախցիներին, որոնք ունեն դրա կարիքը։
Հարց. Մեր պահանջն այն է, որպեսզի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում նստած մեկը ունենա կարեկցելու և հասկանալու այն մարդկային հատկանիշները, ով կկարողանա խոսքերից անցնել գործի։ Հումանիտար օգնության համար շնորհակալ ենք իհարկե, բայց մենք այսօր հումանիտար օգնության խնդիր չենք բարձրացում, քանի որ ունենք մեր մեջքին Հայաստան և Սփյուռք։ Մենք ձեզնից պահանջում ենք խաղաղություն հաստատել մեր երկրում։ Մենք ուզում ենք վերադառնալ մեր տները և այնտեղ ապրել խաղաղ ու հանգիստ։
Պատասխան Ես հասկանում եմ ձեզ, հավատացեք, որ անում ենք ամեն հնարավոր բան, հումանիտար խողովակ բացելու և Արցախ հասնելու համար։ Այսօր աշխատում ենք հենց այդ ուղղությամբ։
Վերջին բանը որ ասացի պրն Շարփին. ՛՛Ես գիտեմ, որ դուք այստեղ հարց լուծող չեք, ես գիտեմ, որ ձեզնից շատ քիչ բան է կախված խնդրին լուծում տալու համար, որքան էլ որ դա կոպիտ հնչի, բայց խնդրում եմ գործադրեք բոլոր ջանքերը ձեր գլխամասային գրասենյակին մեր ձայնը տեղ հասցնելու և մեր երկրին խաղաղություն բերելու համար։ Թույլ մի տվեք, որպեսզի ձեր կազմակերպությունը վերջնականապես արժեզրկվի։
Հանդիպման ավարտին նամակ ներկայացրինք, որտեղ գրեցինք մեր բոլոր պահանջները՝ ցույցի մասնակից կանանց ստորագրություններով։ Սպասում ենք ՄԱԿ-ի այսօրվա նիստին և պրն Շարփի անձնազոհ ջանքերին։
Հակառակ դեպքում պայքարը շարունակվելու է....»,-գրել է նա։