01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու նպատակով։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, զրուցել», - ասել է Փաշինյանը ТАСС-ին տված հարցազրույցում:
Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին ТАСС-ին տված հարցազրույցում ևս ասել է, որ պատրաստ է բանակցությունների:
«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ տանք առճակատմանը և գտնենք կարգավորման ուղիներ», - ասել է Ալիևը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է ինքը մեկնել Մոսկվա՝ Փաշինյանի հետ հանդիպելու համար: