20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հոկտեմբերի 19-ին Գավառի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում լույս աշխարհ է եկել Արցախի Շահումյանի շրջանի բնակիչներ Էդգար եւ Արեւիկ Ավալյանների արու զավակը, որին անվանակոչել են Մոնթե:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին: Նորածինն Ավդալյանների ընտանիքի 4-րդ երեխան է: Ընտանիքը Արցախյան պատերազմի օրերին մարզ է տեղափոխվել Արցախի Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքից: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Մարզպետը հետաքրքրվել է նորածնի առողջական վիճակով եւ Հայոց բանակի ապագա զինվորին մաղթել երջանիկ ու ապահով մանկություն: