կարևոր
1480 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-19 16:32

Գեղարքունիքի մարզպետը տեսակցել է Ադրբեջանի ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14- ամյա Նարեկ Արզոյանին

Գեղարքունիքի մարզպետը տեսակցել է Ադրբեջանի ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14- ամյա Նարեկ Արզոյանին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ տեսակցելու Վարդենիս քաղաքի բնակիչ 14-ամյա Նարեկ Արզոյանին, ով հոկտեմբերի 14-ի առավոտյան իրենց հողատարածքում թշնամու ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասվածք էր ստացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը,  Նարեկը գտնվում է բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բուժումը բարեհաջող է ընթանում, նրա ինքնազգացողությունը բավարար է:

Գնել Սանոսյանը զրուցել է Նարեկի հետ, հետաքրքրվել նրա առողջությամբ եւ նշել, որ խնդիրներ ի հայտ գալու դեպքում կարող է դիմել իրեն: Մարզպետը բուժող բժիշկներից տեղեկացել է Նարեկի բուժման ընթացքի մասին: