27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, հաղորդում է «Սյունյաց երկիր» լրատվականը՝ նշելով, որ նման որոշում կայացվել է հոկտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս կատարած այցից հետո:
Այսօր Արտակ Դավթյանն ու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպել են մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ կարեւորել հանրության բոլոր խմբերի, իշխանության օղակների, լրատվամիջոցների համագործակցությունն ու համատեղ աշխատանքը: