19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «Անջատում հանուն փրկության» սկզբունքը ներկայացնում է Արցախի ինքնորոշման միակ ճանապարհը. այն արձանագրում է, որ հետդարձ չկա և չի ժխտում այն հանգամանքը, որ Արցախի անջատում արդեն տեղի է ունեցել: Ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
««Անջատում հանուն փրկության» գաղափարը, որ հնչեցվել է վարչապետի կողմից, նույնն է, ինչ ինքնորոշման իրավունքը, ուղղակի ինքնորոշման իրավունքի իրականացման ամենածայրաստիճան եղանակն է: Չեմ կարծում, որ այդ թեզը հնչեցնելը ժխտում է այն հանգամանքը, որ անջատում արդեն տեղի է ունեցել, ընդ որում անջատումը տեղի է ունեցել Խորհրդային միությունից և փաստը, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, կարևոր արձանագրում է: Այս պահի դրությամբ մենք ունենք իրական վտանգ, որն ակնհայտ դրսևորվում է Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմի միջոցով, որի ակնհայտ նպատակն է օկուպացնել և գրավել Արցախը, եթե ոչ ավելին: Այս սկզբունքը կանխում է հետ գնալու ճանապարհը, դրանով ուղարկվում է հստակ մեսիջ, որ հետ դարձի ճանապարհ չկա, որովհետև չի կարելի պատկերացնել ինքնորոշման իրականացման այլ ձև, քան «Անջատում հանուն փրկության»-ը: Այդ իրավունքի փաստումն այս փուլում շատ կարևոր է, որպեսզի շեշտի հետդարձի անթույլատրելիությունն ու անտրամաբանությունը, որովհետև չի կարելի մի միավոր միացնել ռասիստ ռեժիմին»,- ասաց Կիրակոսյանը:
Եղիշե Կիրակոսյանը հավելեց, որ միջազգային իրավունքում և միջազգային հանրությունում «Անջատում հանուն փրկությանը» շատ ընդունված գաղափար է: