Պատերազմի առաջին օրվանից արցախցի բժիշկները հազարավոր կյանքեր են փրկում: Չեն վհատվում, որովհետեւ պատերազմի փորձ ունեն ու գիտեն ինչ է պետք անել:
Գնահատելով իրավիճակը օգնության են շտապել մասնագետներ՝ Հայաստանից: Դեղորայքի եւ սարքավորումների պակաս չկա, որովհետեւ Արցախին սատարում են աշխարհի տարբեր անկյուններից: