կարևոր
1557 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-19 13:18

«Հայերը հզոր ոգի ունեն եւ շատ նվիրված են իրենց երկրին»․ Թրամփ

«Հայերը հզոր ոգի ունեն եւ շատ նվիրված են իրենց երկրին»․ Թրամփ

  
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նեւադա նահանգի Քարսոն Սիթի քաղաքում հանրահավաքի ժամանակ խոսել է հայերի մասին՝ նշելով, որ հայերը լավ մարդիկ են:

«Նրանք նաեւ հիանալի գործարարներ են: Ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա՝ իրենց գեղեցիկ դրոշներով: Հայերը հզոր ոգի ունեն եւ շատ նվիրված են իրենց երկրին»,-ասել է Թրամփը՝ հավելելով, թե աշխատում են որոշ ուղղություններով, սակյան ինչի՞ մասին է խոսքը, Սպիտակ տան ղեկավարը չի մանրամասնել:

Նշենք, որ մինչ այս հանրահավաքը, Կալիֆորնիայի Նյու-պորտ Բիչ քաղաքում Թրամփի ավտոշարասյան ճանապարհին հազարավոր ամերիկահայեր էին հավաքվել՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ: