19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։
Մարդասիրական օգնությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով բաշխվել է Արցախի Հանրապետության բնակիչներին և ժամանակավորապես Հայաստան եկած արցախցի ընտանիքներին: Նշենք, որ Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից ուղարկվող բեռների ծավալը։
Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն՝ հումանիտար օգնությունը կազմակերպվում է վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով։ Իսկ ԱԻՆ-ը ստացված օգնությունը (սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն) տեսակավորելուց և խմբավորելուց հետո փոխանցում է հասցեատերերին։