266 դիտում, 2020.10.19 01:02

Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի համայնքապետերի հայտարարություններից

Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի համայնքապետերի հայտարարություններից

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարություններից, ովքեր կոչ են անում Սյունիքի պաշտպանության համար զինվորագրվել 20-ից 60 տարեկան տղամարդկանց։

Այս մասին Հովհաննիսյանը գրել է «Ֆոյսբուք»-ի իր էջում։

«Հարգելի հայրենակիցներ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»,- գրել է Հովհաննիսյանը։

Հոկտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի համայնքների ղեկավարները 20-ից 60 տարեկան տղամարդկանց կոչ են արել զինվորագրվել Սյունիքի պաշտպանության համար։