268 դիտում, 2020.10.18 23:42

«Հայաստան ծառատունկ ծրագրի» հիմնադիրը 1 միլիոն դոլար է նվիրաբերել համահայկական հիմնադրամին

«Հայաստան ծառատունկ ծրագրի» հիմնադիրը 1 միլիոն դոլար է նվիրաբերել համահայկական հիմնադրամին

«Հայաստան ծառատունկ ծրագրի» հիմնադիր Քերոլին Մուգարը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին: Այս մասին հայտնում է հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 126 մլն ԱՄՆ դոլարի շեմը:

Հիմնադրամին գումար է նվիրաբերում աշխարհասփյուռ հայությունը: Միացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը (1 ԱՄՆ դոլար), ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը (250 հազար ԱՄՆ դոլար), ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի ընտանիքը (250 հազար դոլար) և այլք: