220 դիտում, 2020.10.18 23:26

ԱՀ ԱԺ հանձնաժողովի անդամները հանդիպել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամներին

ԱՀ ԱԺ հանձնաժողովի անդամները հանդիպել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 18-ին հանդիպել են Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, դրանում Թուրքիայի ընդգրկվածությանը և վերջիններիս հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը վերաբերող թեմաներ:

Հյուրերը մտքեր են փոխանակել Եվրոպային սպառնացող թուրքական վտանգի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և հնարավոր փոխգործակցության մասին: Անդրադարձ է կատարվել նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը՝ այն որակելով որպես նպատակային վանդալիզմ: