486 դիտում, 2020.10.18 23:17

Արցախի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավորները հանդիպել են Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ

Արցախի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավորները հանդիպել են Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ

Արցախի խորհրդարանի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Դաշնակցության նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը ներկայացվել են պատերազմական դրության հետ կապված մտահոգությունները, քննարկվել Արցախին պարտադրված պատերազմում հայկական երկու պետությունների անելիքները՝ իրավիճակում կտրում բեկում մտցնելու համար:

Քննարկվել են նաեւ այս ուղղությամբ Հայաստանի ուժային կենտրոնների հետ հարաբերությունների հեռանկարները: