1886 դիտում, 2020.10.18 21:12

Բաքուն հայտնել է, թե պատրաստ է հանձնել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը

Բաքուն հայտնել է, թե պատրաստ է հանձնել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը

Ադրբեջանը պատրաստ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ միակողմանի Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի՝ ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, որը խնդրել է այդ մասին իրազեկել հայկական կողմին: