336 դիտում, 2020.10.18 18:44

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 16 ուղղաթիռ եւ 22 ինքնաթիռ

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 16 ուղղաթիռ եւ 22 ինքնաթիռ

«Թելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում լուսանկարներ են շրջանառվում, որոնցում, ամենայն հավանականությամբ, Արցախի եւ Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական գործողություններում խոցված ադրբեջանական ինքնաթիռների եւ ուղղաթիռների օդաչուներն են:

Լուսանկարներում երեւում է հակառակորդի զինված ուժերի 24 զինծառայող-օդաչու: Ըստ հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 16 ուղղաթիռ եւ 22 ինքնաթիռ: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ հակառակորդի օդաչուները կատապուլտ լինելու եւ փրկվելու հնարավորություն չունեն, քանի որ տեխնիկապես այդ հնարավորությունը ադրբեջանական ավիացիայում վերացվել է: