«Թելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում լուսանկարներ են շրջանառվում, որոնցում, ամենայն հավանականությամբ, Արցախի եւ Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական գործողություններում խոցված ադրբեջանական ինքնաթիռների եւ ուղղաթիռների օդաչուներն են:
Լուսանկարներում երեւում է հակառակորդի զինված ուժերի 24 զինծառայող-օդաչու: Ըստ հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 16 ուղղաթիռ եւ 22 ինքնաթիռ: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ հակառակորդի օդաչուները կատապուլտ լինելու եւ փրկվելու հնարավորություն չունեն, քանի որ տեխնիկապես այդ հնարավորությունը ադրբեջանական ավիացիայում վերացվել է: