1944 դիտում, 2020.10.18 18:37

Էրդողանը պնդել է, թե Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը զենք են տրամադրում Հայաստանին

Էրդողանը պնդել է, թե Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը զենք են տրամադրում Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նոր մեղադրանքներ է հնչեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին:

Շիրնակ նահանգում ելույթ ունենալիս նա ասել է, թե համանախագահ երեք երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանն աջակցում են Հայաստանին: Ավելին, Էրդողանը պնդել է, թե այս երեք երկրները նաեւ զենք են տրամադրում մեր երկրին: